ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը և ուղևորը մահացել են

08.08.2014 11:42 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Օնիկ Եսայանը, և ուղևորը` 1957 թ. ծնված Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: