Վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 8-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: