Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
14.11.2023 12:10
ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը՝ 45-ամյա Կարեն Կեվորկովը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: