Վարորդները մահացել են, իսկ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
10.10.2022 11:19
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Պորշ» մակնիշի մեքենան և «Զիլ» բեռնատարը: «Պորշի» 35-ամյա վարորդ Վահագն Ուստյանը և բեռնատարի 64-ամյա վարորդ Գրիգոր Գրիգորյանը մահացել են, իսկ «Պորշի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: