Վարորդները և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ապրիլի 6-ին, ժամը 19.40-ին, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ե 200» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը, 2 ուղևորները, երկրորդ ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: