ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարսահարդարը հաճախորդի պարանոցից ոսկյա շղթա է գողացել

21.07.2014 14:28 Գողություն

Հուլիսի 19-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 12/Ա շենքի մոտից բերման են ենթարկել գեղեցկության սրահներից մեկի վարսահարդար, 1987 թ. ծնված Լիանա Խ.-ին: Նա խոստովանել է, որ ս/թ. ապրիլի 7-ին գեղեցկության սրահում, հաճախորդ Ա.-ի պարանոցից, գողացել է ոսկյա շղթա` երկու կախազարդով:
Գողության մասին տուժողը ոստիկանություն չի հայտնել: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: