Վեդիում արձակված կրակոցի հետքերով
09.06.2015 12:13
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հունիսի 8-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1990 թ. ծնված Տիգրան Բ.-ն ժամը 17.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում հրազենից կրակել է:
Տիգրան Բ.-ն հրավիրվել է բաժին, ներկայացրել իր մոտ առանց համապատասխան փաստաթղթերի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանն ու հայտնել, որ կրակել է թռչուն խփելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: