Վարորդը բռունցքով հարվածել է աչքին
11.06.2015 09:30
Մարմնական վնասվածք
Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Փափազյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բռունցքով հարվածել է իր աչքին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1979 թ. ծնված Արթուր Ք.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: