Վեճն ավարտվել էր դանակահարությամբ
30.05.2022 12:22
Մարմնական վնասվածք
Մայիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 26 տարեկան երկու երիտասարդ: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մասիսի ոստիկանները պարզել են, որ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը: Նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: