ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Վենդետա. սպանող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

30.05.2023 14:28 Սպանություն

Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, Վլադիկավկազ քաղաքի բնակիչ, 26-ամյա մի հայ երիտասարդ: Նա հայտնել է, որ 10 րոպե առաջ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ «Մակարով» տիպի ատրճանակից 7 անգամ կրակել ու սպանել է Դավիթ Թամարյանին: Երիտասարդը շատ լավ գիտեր և՛ հասցեն, և՛ սպանվածի անուն-ազգանունը:
Նույն ժամին հաղորդում ստացվեց նաև շտապօգնությունից. բժիշկները հաստատեցին, որ հայտնաբերել են տղամարդու դիակ` հրազենային վնասվածքներով:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տեղ հասան նաև Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի ոստիկանության և քննչական բաժինների ղեկավարներ: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ` հնարավոր զարգացումները կանխելու ուղղությամբ: Պարզվեց, որ կատարվածն, ըստ նախնական տեղեկության, արյան վրեժ է՝ վենդետա: Սպանվածի հայրը Վրաստանի Հանրապետությունում սպանել էր 26-ամյա երիտասարդի եղբորը:
Այլ գործողություններին զուգահեռ` նաև հայտնաբերվեցին ու առգրավվեցին տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունները:
26-ամյա երիտասարդը ձերբակալվել է, հանցագործության գործիք ատրճանակը` առգրավվել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում ու ճշտվում են: Ձեռնարկվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: