ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

02.04.2019 15:15 Խրախուսանքներ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի 2019 թվականի մարտի 29-ի հրամանի համաձայն` վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի հանձնման աշխատանքներին օժանդակելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ վետերաններ խրախուսվել են.
- «Իրավակարգի ամրապնդման համար», մեդալով պարգևատրվել է 1 վետերան,
- «Օրենքի պատվար», մեդալով պարգևատրվել է 3 վետերան,
- «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով պարգևատրվել է 10 վետերան,
- ՀՀ ոստիկանության պատվոգրով պարգևատրվել է 7 վետերան,
- «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվել է 14 վետերան: