ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների

23.09.2022 12:37 Խրախուսանքներ
Ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2022 թ. սեպտեմբերի 9-ի հրամանով՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 31-րդ տարեդարձի, ինչպես նաև վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի հանձնման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու աշխատանքներին օժանդակելու համար մի խումբ վետերաններ պարգևատրվել են.

1.«Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով՝ մեկ վետերան։
2.ՀՀ ոստիկանության պատվոգրով՝ 4 վետերան։
«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ 4 վետերան։