ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մրցում են ոստիկանության վետերանները

08.06.2022 16:57 Միջոցառումներ
Մրցում են ոստիկանության վետերանները

Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհուրդը, համագործակցելով Երևան քաղաքի շախմատի ֆեդերացիայի հետ, հունիսի 8-ին անցկացրեց ոստիկանության վետերանների շախմատի առաջնություն: Առաջնությունն անցկացվեց ոստիկանության Կենտրոնական բաժնի դահլիճում:
Հետաքրքիր ու լարված միջոցառման մրցավարը Երևան քաղաքի շախմատի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտեմ Բալոյանն էր:
Ավարտին ամփոփվեցին առաջնության արդյունքները: Ըստ այդմ՝ առաջին տեղը զբաղեցրեց պաշտոնաթող փոխգնդապետ Արմեն Սարգսյանը, երկրորդ տեղում պաշտոնաթող մայոր Զոհրաբ Մարտիրոսյանն էր, երրորդ տեղը զբաղեցրեց ոստիկանության պաշտոնաթող ավագ Ալեքսանդր Սերովը: