Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի շնորհիվ
06.06.2023 11:14
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 5-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՌԴ-ից վերադարձել է 30-ամյա Նարեկ Հ.-ն, որը փետրվարի 6-ից Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: