Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է
03.11.2016 14:51
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Ալլա Կարապետյանին վրաերթի ենթարկելու մասին:
Նոյեմբերի 3-ին, ժամը 5.30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ա. Կարապետյանը ժամը 4-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: