ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարան վերանորոգողը գողություն է կատարել

24.10.2014 19:12 Գողություն

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, 1960 թ. ծնված Նատալյա Շ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի սկզբներին իր բնակարանում շինարարական աշխատանքներ կատարող, 1984 թ. ծնված Արա Ղ.-ն բնակարանի /1-ին հարկ/ պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` գողացել է 3 բջջային հեռախոս, փաստաթղթեր, էլեկտրական սղոց, թվային ֆոտոխցիկ, օպտիկական ակնոց և կենցաղային այլ իրեր:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ժամը 18.30-ին Նոր Նորքի Բագրևանդ թաղամասից Արա Ղ.-ին բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: