«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 11․00-ի դրությամբ
03.06.2022 11:20
Համակարգի լրատու

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։