Վերցնելով զարդերը` դիմել էր փախուստի
09.08.2013 12:43
Կողոպուտ
Օգոստոսի 8-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Զաքյան փողոցի թիվ 8 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Զաքյան փողոցի թիվ 8 հասցեից, միմյանց հարվածներ հասցնելու համար բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին և 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ին:
Նույն օրը, ժամը 18.00-ին, Հակոբ Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, Զաքյան փողոցի թիվ 8 հասցեում հանդիպել է Գառնիկ Մ.-ին և նրա ընկերոջը` 1987 թ. ծնված Ջանիկ Հ.-ին: Այդ ընթացքում Գառնիկ Մ.-ն իրենից վերցրել է իր մոտ գտնվող մոտ 105 գ ընդհանուր կշռով ոսկյա զարդերը` նայելու պատրվակով, և փոխանցել Ջանիկ Հ.-ին, որն էլ վերցնելով զարդերը` դիմել է փախուստի:
Նույն օրը, ժամը 18.10-ին, Ջանիկ Հ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ոսկյա զարդերը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: