Վթար Վարդենիսում. հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դիակ
19.11.2019 12:10
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 19-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում երկու վթար է տեղի ունեցել. նախ վթարի է ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, իսկ մոտ 60 մ հեռավորության վրա ճանապարհի երթևեկելի հատվածում «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. վթարի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա Արա Մանուկյանի դիակը:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: