Մահվան ելքով վթար Սեբաստիայի փողոցում
03.04.2023 15:29
ՃՏ պատահարներ

Ապրիլի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը: 39-ամյա վարորդ Գևորգ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: