ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԼՐԱՑՎԱԾ. Մահացել է նաև «Մերսեդես»-ի վարորդը

27.11.2019 15:43 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 26-ին «Մերսեդես»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Մաթևոս Եղյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:


04.11.2019 14:43

Վթար Արմավիրի մարզում. վարորդը և ուղևորուհին մահացել են

Նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2106»-ի 49-ամյա վարորդ Կարեն Հակոբյանը և 69-ամյա ուղևորուհի Արևհատ Հակոբյանը մահացել են:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: