Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է
06.11.2019 13:53
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին՝ Կոշ գյուղի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտում. 24-ամյա վարորդ Սարգիս Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: