Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. 47-ամյա վարորդը մահացել է
10.09.2020 10:53
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 182-րդ կմ-ին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 47-ամյա վարորդ Կարեն Ոսկանյանը մահացել է, իսկ 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: