Վթար Արտաշատի խճուղում. 55-ամյա վարորդը մահացել է
14.12.2020 11:06
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.40-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 32-ամյա ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց. 55-ամյա վարորդ Արմեն Ղազարյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: