Վթար Երևան-Աշտարակ ճանապարհին. ուղևորուհին մահացել է
24.07.2020 12:02
ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 26-ամյա ուղևորուհի Վերոնիկա Սահակյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: