ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վթարի հետևանքով ուղևորներից մեկը մահացել է

07.12.2013 11:18 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 65-րդ կմ-ին` Երասխավան գյուղի օղակաձև շրջադարձի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևոր, 1991 թ. ծնված Ջիվան Նիկոլյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայում է եղել նաև մեկ այլ ուղևոր, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: