ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վթարի հետևանքով 62-ամյա վարորդը մահացել էր

16.12.2021 11:44 ՃՏ պատահարներ
Վթարի հետևանքով 62-ամյա վարորդը մահացել էր

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ տեղափոխվել է 62-ամյա Ավետիք Գասպարյանի դին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին Ավետիք Գասպարյանի վարած «ՎԱԶ-21214» մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Օպել» մակնիշի մեքենայի, ինչի հետևանքով Ավետիք Գասպարյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: