Վթարի հետևանքով 33-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է
26.07.2019 12:51
ՃՏ պատահարներ
Հուլիսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի՝ Հայանիստ գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 33-ամյա ուղևոր Գարիկ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 26-ին, ժամը 00.03-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: