43-ամյա տղամարդը վթարից 3 ամիս անց հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ, որը մարմնական վնասվածքները ստացել էր վրաերթի հետևանքով:
Պարզվել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա տղամարդուն:
ԼՐԱՑՎԱԾ. Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հուլիսին տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 43-ամյա Հակոբ Եղոյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: