Վթարից օրեր անց ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
26.07.2017 12:39
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 21-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի Իսրայելյան փողոցի թիվ 1 տան դիմաց կորցրել էր կառավարումը, բախվել է ճանապարհի աջակողմյան պատին, այնուհետև՝ կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 5.30-ին, ուղևորը՝ 2000 թ. ծնված Շուշան Արզումանյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: