Վթարված «Պորշ Կայեն»-ի վարորդը մահացել է, ուղեւորը՝ վիրավորվել
16.10.2019 13:08
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-ին «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 35-ամյա վարորդ Էդգար Վանեսյանը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Վանեսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: