ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ գարեջրի շշով հարվածել է գլխին

Մարտի 22-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութը դանակահարված տղա է մտել:
Ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտարարել, որ հարվածել են գլխին:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին,Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ՝ 1990 թ. ծնված Վահան Ս.-ն, գարեջրի շշով հարվածել է գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: