ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է գլխին

Հուլիսի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քունքային շրջանի սալջարդով և դաստակի պատռված վերքով բուժօգնություն է ստացել 1982 թ. ծնված Կարեն Վ.-ն և հայտնել, որ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 42 շենքի մոտ անհայտ անձի կողմից մետաղյա ձողով գլխին հարված է ստացել:
Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1990 թ. ծնված Շահեն Ա.-ն Կարեն Վ.-ի հետ անհիմն վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է նրա գլխին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: