Վիճաբանություն և բռունցքի հարված՝ ձորում
Հունիսի 21-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ածնկալ» կոչվող ձորում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, նշված ձորում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է 1990 թ. ծնված Կարապետ Մ.-ի դեմքին` աչքի մասում պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Կարապետ Մ.-ին բռունցքով հարվածել և նշված վնասվածքը պատճառել է 1987 թ. ծնված Կարեն Պ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: