Վիճաբանության ժամանակ տաքսու վարորդը հրել և վայր էր գցել
Հունիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Արտյոմ Ս.-ին մարմնական վնասվածք պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հունիսի 26-ին, Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, տաքսի ծառայություններից մեկի վարորդ Բաբկեն Ա.-ի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս հրել և վայր էր գցել Արտյոմ Ս.-ին:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 27-ին, ժամը 13.00-ին վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: