ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

28-ամյա կինը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա տղամարդուն

28-ամյա կինը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա տղամարդուն

Դեկտեմբերի 5-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ակունք գյուղի 29-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, թե ընկել է իրենց տան տանիքից:
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 4-ի ուշ երեկոյան Արտանիշ գյուղի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 28-ամյա տանտիրուհին խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել ակունքցի 29-ամյա երիտասարդին:
28-ամյա կինը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: