Վիճաբանություն Գյումրիում
18.11.2014 15:35
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.55-ին, 1961 թ. ծնված Հովհաննես Հ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրեն են մոտեցել երկու անծանոթ անձինք և վիճաբանել իր հետ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Հովհաննես Հ.-ին տրվել էր ԴԲՓ ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերը նշված անձինք են 1969 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և 1962 թ. ծնված Ղարիբ Մ.-ն, որն էլ ծեծի է ենթարկել և վնասվածք պատճառել Հովհաննես Հ.-ին:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: