Վիճաբանություն, ծեծ, վնասվածքներ
Հունիսի 24-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված Արմեն Ո.-ն: Տուժողը հայտնել է, որ վնասվածքները ստացել է անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Քաջարանի թիվ 2 դպրոցի մոտակայքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Գևորգ Փ.-ն և 1987 թ. ծնված Գրիգորի Փ.-ն ծեծի են ենթարկել Արմեն Ո.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: