Վիճաբանություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգում
11.08.2015 16:59
Մարմնական վնասվածք
Օգոստոսի 6-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Արայիկ Հ.-ն:
Նույն օրը, ժամը 02.25-ին, Արայիկ Հ.-ն հաղորդում է տվել, որ օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգում անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ին, Կիևյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող դպրոցի մոտակայքում, վիճաբանության ժամանակ, Արայիկ Հ.-ին մարմնական վնասվածքները հասցրել է 1996 թ. ծնված Գոռ Ղ.-ն, որը օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: