ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն Հրազդանում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան  թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Ա. Փիլիփոսյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում,  իրեն է զանգահարել անծանոթ անձ, հրավիրել է դուրս, և Միկրոշրջան թաղամասի թիվ 210 շենքի մոտ 2 քաղաքացի ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անձնական բնույթի հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Փիլիպոսյանին ծեծի են ենթարկել և վնասվածքներ պատճառել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ 1986 թ. ծնված Պարգև և 1987 թ. ծնված Ռոման Մանուկյանները, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: