Վիճաբանություն Մաշտոցի պողոտայում
15.09.2015 16:35
Մարմնական վնասվածք
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կոտրվածք» վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Տ. Հ.-ն։ Մեկնած օպերատիվ խմբին վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.40-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում տրանսպորտային միջոցը վարելու հարցի շուրջ վիճաբանել է անհայտ անձի հետ, որի ընթացքում վերջինս սուր առարկայով հարվածել է իր ձախ նախաբազկին՝ պատճառելով վնասվածք։
Նշանակվել է ԴԲՓ։
Կատարվում է հետաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: