Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում     գտնվող լողավազանում, ջրագնդակի մրցումների ժամանակ, հարվածել են դատավորի դեմքին:    
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 19.00-ին 1955 թ. ծնված  Ռուբեն Ե.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հրավիրված է եղել նշված հասցեում գտնվող լողավազանում անցկացվող ջրագնդակի մրցումներին, որտեղ Գագիկ Հ.-ն վիճաբանել է իր հետ, հարվածել է իր դեմքին և մարմնին` պատճառելով վնասվածքներ: 
Նշանակվել է ԴԲՓ:      
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: