Վիճաբանություն, վնասվածքներ, խոստովանություն...
17.06.2013 11:47
Մարմնական վնասվածք
Հունիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան քաղաքի Մասիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ուսումնարանի բակից, «պարանոցի շրջանի կտրած-ծակած վերքով և սուր արյունահոսություն» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխվել Վ. Հ.-ն:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Վարդան Մ.-ն և հայտնել, որ հունիսի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մասիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող արտադրամասի տարածքում իր ընկերներ Նժդեհ Ս.-ի և Պարույր Հ.-ի հետ վիճաբանել են Վ. Հ.-ի, Է. Հ.-ի և Ջ. Ա.-ի հետ, որի ժամանակ ինքը հարվածել է Վ. Հ.-ի պարանոցին և պատճառել նշված վնասվածքը:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: