Վիճաբանություն, վնասվածքներ...
25.10.2013 11:25
Մարմնական վնասվածք
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Կարեն Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Սեյրան Հ.-ն իր տանը, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով (շամփուրով) հարվածել է Կարեն Հ.-ին:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: