ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն և ձեռքի հարված՝ ավտոմեքենան արագ վարելու և փոշի բարձրացնելու համար

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան արագ վարելու և իրենց տան բակում փոշի բարձրացնելու համար 1963 թ. ծնված Ռուբիկ Բ.-ն վիճաբանել է 1980 թ. ծնված Արթուր Ղ.-ի հետ:
Արդյունքում՝ տանտերը ձեռքով հարվածել է վարորդի դեմքին: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբիկ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: