Վիճաբանություն և վնասվածքներ
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1992 թ. ծնված Արամ Ս.-ին:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նա հաղորդում է տվել, որ նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Հայթաղ գյուղի գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Հունան Ա.-ն բռունցքով հարվածել է իր քթին` պատճառելով վնասվածք, որից հետո հաջորդ օրը` նոյեմբերի 2-ին, ժամը 10.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան մոտ, վիճաբանության ժամանակ, Հունան Ա.-ն իր մոր` 1966 թ. ծնված Անուշ Հ.-ի հետ միասին ծեծի են ենթարկել իր ծնողներին` 1956 թ. ծնված Հովիկ Ս.-ին և 1968 թ. ծնված Ալվինա Մ.-ին:
Նշված վիճաբանության ժամանակ Արամ Ս.-ն ծեծի է ենթարկել Հունան Ա.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: