Վիճաբանություն և վնասվածքներ
Փետրվարի 9-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Քաջարան քաղաքում ծառայություն իրականացնելիս՝ Տերյան փողոցում գործող   ավտոլվացման կետին հարակից տարածքում միմյանց հետ վիճաբանելու և իրար քաշքշելու համար, բերման են ենթարկել երեք քաղաքացիների՝ 1958 թ. ծնված Ալբերտ Պ.-ին, 1986 թ. ծնված Վահե Հ.-ին և 1986 թ. ծնված Միհրան Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Վահե Հ.-ն և Միհրան Հ.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալբերտ Պ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան,  ապա Վահե Հ.-ն  փայտի կտորով հարվածել է Ալբերտ Պ.-ի գլխին և պատճառել մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					