Վիճաբանություն ակումբի մոտ
Օգոստոսի 31-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող ակումբի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողները ժամը 04.00-ին ակումբի մոտ նկատել են ծեծկռտուք, մոտեցել և կանխել են, որի ընթացքում նրանց են մոտեցել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և ժամը 05.00-ին, ծեծի կասկածանքով, բաժին բերման ենթարկել Երևանի Սիլիկյան թաղամասի 28-ամյա մի բնակչի՝ աչքի հատվածում արնոտված և պատռված վերքերով, Երևանի Րաֆֆու փողոցի 20-ամյա մի բնակչի՝ թևերի վրա արնոտված վերքերով, և Երևանի Նոր-Արեշի 31-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը վիճել է 31-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ստացել մարմնական վնասվածք:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: