Վիճաբանություն Արևշատ գյուղի գերեզմանատանը
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած չթափանցող վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիտակ գյուղի մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խմբին նա բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արևշատ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, համագյուղացու եղբայրը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ Երևանի 27-ամյա բնակչին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: