Վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցները ներկայացվել են նախաքննական մարմին
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 11-ին, կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի դեղատան և մարկետի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել չորս տղամարդկանց միջև, որի ընթացքում 38-ամյա եղեգնաձորցին սուր-կտրող առարկայով խփել է 32-ամյա գլաձորցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցները Գլաձոր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: